«Սյունիքի դարպասներից այն կողմ վախերդ անհետանում են»․ պատգամավորն այցելել է սահմանամերձ բնակավայրեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

թագուհի

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների միջազգային օրն է։
Մարդու իրավունքների օրվա թեման այս տարի հավասարությունն է, բայց այսօր Հայաստանում բացարձակ բացակայում են անգամ կյանքի և ազատ տեղաշարժի պաշտպանության երաշխիքները, ամեն օր ականատես ենք լինում սահմանային բնակիչների կենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային խախտումներին, ուրեմն ոտնահարված են նաև մեր իրավունքները։

«Երբ մեկ մարդու իրավունքները վտանգվում են, ոտնահարվում են բոլորիս իրավունքները», – ասել է Ջոն Ֆ. Քենեդին:

Այս հատկանշական օրը որոշել եմ այցելել Սյունիքի սահմանամերձ բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու նոր իրավիճակին և դրանով պայմանավորված՝ բնակիչների խնդիրներին։

Սյունիքը, իսկապես, իր շունչն ունի, դարպասներից այն կողմ հոգիդ մի տեսակ անառիկությամբ է լցվում, և վախերդ անհետանում են»։

--00—ԼՄ