Ընդդիմադիր պատգամավորներին կալանքի տակ պահած դատավորները պատասխանատվության կենթարկվեն. Ղազինյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10,  24 News

Ղազինյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին 4 ամիս ապօրինի կալանքի տակ պահելու համար պատասխանատու են ՀՀ գլխավոր դատախազը և կալանքի միջնորդությունը բավարարած բոլոր դատավորները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը։

«Նրանցից և ոչ մեկը չդիմեց ՀՀ Սահմանադրական դատարան, չնայած որ առկա էր հիմնավոր և ողջամիտ կասկած ԱԺ պատգամավորներին առանց ԱԺ համաձայնության անազատության մեջ պահելու սահմանադրականության մասով և պարտավոր էին դա անել:

Նշված անձանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը կմեկնարկի շուտով:

Հ.Գ. Սահմանադրական դատարան դիմումը ներկայացրել էին ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները՝ կիրառելով իրենց մանդատի սահմանադրական լիազորությունը», - գրել է նա։

--00--ԱԹ