Քանաքեռ-Զեյթունում դիտարկել է 40 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 4 խախտում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

նկար

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Ուսումնասիրվել է մայրաքաղաքի վերոնշյալ վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 4 խախտում, որոնք վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն և ախտահանիչ հեղուկ բացակայությանը։

Խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություն։

--00—ԼՄ