«3+3» ֆորմատով հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Քաղաքական

«3+3» ֆորմատով հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Վրաստանը չի մասնակցել մոսկովյան հանդիպմանը։ Հաջորդ հանդիպումը նախատեսում ենք անցկացնել Թուրքիայում և հավատում են, որ Վրաստանը նույնպես կմասնակցի այդ հանդիպմանը»,-այս մասին նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշողլուն։

«3+3» (3+2) ֆորմատի առաջին հանդիպումը տեղի է ունեցել սույն թվականի դեպտեմբերի 20-ին Մոսկվայում։ Այդ հանդիպմանը մասնակցել են Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։

--00--ԿԿ