Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «BMW» և «MG» ավտոմեքենաները, կա հոսպիտալացված

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 22:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյուն 25 հասցեի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Տ․ Պ․, ծնված 1993 թ․) և «MG» (վարորդ՝ Ս․ Ս․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով ուղևոր Հ․ Ք․-ի հետ միասին հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։ «MG» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

--00—ԼՄ