38-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

նկար

Մարտի 18-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմանում Երևանի բնակիչը՝ 38-ամյա Սերգեյ Ա․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ռոստովյան փողոցի թիվ 2/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 72-ամյա Խորեն Պ․-ին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գոռ Պետրոսյանն ու Արթուր Մուրադյանը։ Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։  

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։  Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։  

--00—ԼՄ