Հայկ Մարությանը ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Հայկ Մարության

Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը։

Կուբատյանն ասաց, որ Մարությանը երեկ է դիմում ներկայացրել։

Պաշտոնանկությունից հետո Մարությանը շարունակում է մնալ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ։

--00--ԱԹ