Աղբյուր․ Հայաստանի հավաքականի պաշտպանը կարող է տեղափոխվել Ուկրաինայի Պրեմիեր Լիգա

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25,  24 News

պաշտպան

Ուկրաինական «Վերեսի» գլխավոր մարզիչ Յուրի Վիրտը Tribuna.com-ի հետ զրույցի ընթացքում նշել է, որ իրենց նորեկներից մեկը կարող է հայ լինել։ Այս մասին գրել է Armsport.am-ը։

Մարզչի խոսքով իրենք այս պահին բանակցում են Հայաստանի հավաքականի ձախ պաշտպանի հետ։ Պաշտպանի անունն այս պահին չի նշվում։

Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Վերեսը» 16 թիմերի մրցապայքարում զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։

 --00—ՄՀ