Քննարկվել են քաղավիացիայի ոլորտում հայ-կատարական փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 10,  24 News

կատար

Կատարում ՀՀ դեսպան  Արմեն Սարգսյանը հունվարի 10-ին հանդիպում է ունեցել Կատարի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տնօրեն Մուհամմադ Ֆալեհ ալ-Հաջրիի հետ։  

Կատարում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը քննարկվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում հայ-կատարական փոխգործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները:

--00—ՄՀ