Ռազմիկ Դավոյանը իր երկրի կյանքով, դժվարություններով մտահոգ հասարակական գործիչ էր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 11,  24 News 

կոլաժ

Խորը ցավով տեղեկացա մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ռազմիկ Դավոյանը ոչ միայն ճանաչված բանաստեղծ էր, այլև իր երկրի կյանքով, դժվարություններով մտահոգ հասարակական գործիչ, որը չդադարեց սթափության կոչ հնչեցնելը մինչև իր կյանքի վերջ։

Ցավակցություններս եմ հայտնում Ռազմիկ Դավոյանի ընտանիքի անդամներին և հարազատներին»,- ասված է գրառման մեջ։

--00—ՄՀ