Վարորդները ՃՈ կայքում հերթագրման ծանուցումները կստանան հեռախոզազանգով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

․

Տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) կամ վարորդական իրավունքի վկայականի հետ կապված գործողությունների կատարման նպատակով https://roadpolice.am/ կայքում հերթագրման հայտի հաստատումը նախկինում SMS հաղորդագրության փոխարեն այսուհետ կտրամադրվի հեռախոսազանգի միջոցով: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը՝ հավելելով, որ հերթագրման ընթացակարգում այլ փոփոխություններ չեն կատարվել:

--00--ԱՀ