Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

․

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են։ ԲԴԽ-ն հրապարակել է համապատասխան որոշումը։

«Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը»,–նշված է որոշման մեջ։

--00--ԱՀ