ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանել Բելառուսի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

 

տռռեգտեռգ

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները այցագրային սահմանափակումներ Է մտցնում Բելառուսի իշխանությունների «բազմաթիվ» ներկայացուցիչների նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, մասնակից են «արտասահմանում այլախոհների հետապնդմանը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պետդեպարտամենտն այցագրային սահմանափակումներ Է մտցնում Բելառուսի քաղաքացիների նկատմամբ «Հաշուքջիի արգելքի»՝ անդրազգային ճնշումներին հակազդելու գործիքակազմի շրջանակներում, որի մասին վարչակազմը հայտարարել Էր անցյալ տարի»,-ասված Է հայտարարության մեջ: Ինչպես հայտարարել Է Բլինքենը, այսօրվա գործողությունները կիրառվում են առանձին բելառուս քաղաքացիների նկատմամբ՝ այլախոհների դեմ լուրջ Էքստերիտորիալ գործունեությանը նրանց մասնակցության համար»:

Ի պատասխան ՌԻԱ Նովոստիի հարցմանը, Պետդեպարտամենտը հրաժարվել Է նշել Բելառուսի այն ներկայացուցիչների անունները, որոնք հայտնվել են Վաշինգտոնի նոր այցագրային պատժամիջոցների ներքո՝ վկայակոչելով «նման տվյալների գաղտնիությունը»: «Ամերիկյան օրենսդրությանը համապատասխան, այցագրային գրանցումները գաղտնի բնույթ են կրում:

Մենք չենք կարող մանրամասներ ներկայացնել, որոնք կմատնանշեին այն կոնկրետ անձանց, որոնք հայտնվել են այդ միջոցի ներքո»,-պատասխանել Է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Դատելով Բլինքենի հայտարարությունից՝ պատժամիջոցները, որոնք զուգադիպել են Պեկինի Օլիմպիական խաղերի սկսվելուն, կիրառվում են որպես պատասխանատվության միջոց բելառուս մարզիկներին հետապնդելու համար: Պատժամիջոցների մեխանիզմը կոչվել Է Washington Post թերթի լրագրող Ջամալ Հաշուքջիի հիշատակին: Նա սպանվել Է 2018 թվականի հոկտեմբերին՝ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

--00--ՍԳ