Կասկածում եմ, թե Ալիևն անդաստիարակ է, իսկ Փաշինյանն էլ՝ դաստիարակված. Աղվան Վարդանյան

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 5,  24 News

Կասկածում եմ, թե Ալիևն անդաստիարակ է, իսկ Փաշինյանն էլ՝ դաստիարակված։ Այս մասին 24 TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Վարդանյանի համոզմամբ՝ հայ-թուրքական գործընթացը պետք է կասեցվի, քանի որ պատերազմում պարտված և հյուծված Հայաստանն ի վիճակի չէ Թուրքիայի հետ փոխհարաբերություններում հանդես գալ որպես իրավահավասար կողմ։

Վարդանյանի կարծիքով Փաշինյանն ընդամենը թուրք-ադրբեջանական միասնական կողմի կամքն է կատարում և նույնիսկ չի էլ համարձակվում պատասխանել, երբ իրեն վիրավորում են։

Ըստ պատգամավորի, Թուրքիան տեղյակ է եղել Ալիևի կողմից Փաշինյանին 5 միլիարդ դոլարի առաջարկի մասին և հիմա լրագրողները պետք է այդ հարցը բարձրացնեն, թե դա ինչ հանգրվանի հասավ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ