61-ամյա վարորդը «Opel»-ով մահացու վրաերթի է ենթարկել 40-ամյա հեծանվորդին․ ժամեր անց նա մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Փետրվարի 6-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ 61-ամյա Վարազդատ Մ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գեղամավան գյուղի կենտրոնական փողոցում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ 40-ամյա Ռուսլան Ծ․-ին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սևան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ժամեր անց հարուցվել  է քրեական գործ, քանի որ ժամը 22։00-ին «Սևան» ԲԿ-ից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ 

Աղբյուրը նաև հայտնում է, որ Բ. Սարիբեկյանի կողմից հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։  

նկար

--00—ԼՄ