ԲԷՑ-ի պաշտոնյան հրապարակում Toyota Prado-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա փախուստի չի դիմել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

նկար

Դեկտեմբերի 26-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ին 31-ամյա Հրանտ Մ.-ն. իր վարած Toyota Prado մակնիշի 531 LL 11 համարանիշի ավտոմեքենայով, Վազգեն Սարգսյան փողոցում, Հանրապետության հրապարակի սկզբնամասում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի, գրում է shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության հրշեջ-փրկարարների, Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների և բժիշկների օգնությամբ վրաերթի ենթարկվածին տեղափոխել են թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:  

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:  

Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:  

Ըստ աղբյուրի՝ վարորդ Հրանտ Մ.-ն աշխատում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» Փակ Բաժնետիրական ընկերությունում՝ անձնակազմի կառավարման բաժնի պետ: 

--00—ԼՄ