Տեսախցիկն արձանագրել է «Բելաջիո»-ի մոտ տեղի ունեցած ավտովթարի պահը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

 

Պարզվել է մարտի 13-ին Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը, տեղեկացնում է shamshyan.com-ը։ 

Պարզվել է՝ BMW-ն վարել է Երևանի բնակիչ, 30-ամյա Արտյոմ Գրիգորյանը, Peugeot-ն վարել է Սյունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Ալիկ Միրաքյանը, Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ, 24-ամյա Սևադա Հակոբյանը, Nissan-ը վարել է Երևանի բնակիչ, 32-ամյա Վրույր Ղուկասյանը, իսկ Opel-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Արսեն Հակոբյանը:

Վթարի հետևանքով Ս. Հակոբյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 27-ամյա Արսեն Հակոբյանը վարորդներից Վ. Ղուկասյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 29-ամյա Հայկ Սուլթանյանն ու վարորդներից Ա. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Կայքը ներկայացնում է տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել ավտովթարը:

--00--ՍԳ