Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 4 վիրավորներից մեկը մահացել է

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 9,  24 News

վթար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Դավթյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար,  որն անզգուշությամբ առաջացրել է  2  կամ ավելի մարդու մահ)  հատկանիշներով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նշված քրգործը հարուցվել է հունվարի  28-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավոտվթարի փաստով:

Քրեական գործի շրջանակում պարզվել է, որ Mitsubishi Pajero-ն վարել է Իջևան քաղաքի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Թանանյանը, ով տեղում մահացել էր, իսկ ուղևորներ, Իջևան քաղաքի բնակիչներ, 40-ամյա Սիրուշ Նաղդալյանը, 42-ամյա Արտակ Ծատուրյանն ու  61-ամյա Կարո Անանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն: Երեկ՝ փետրվարի 8-ին, ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է  ստացվել հիվանդանոցից, որ իրենց մոտ տեղափոխված Կ. Անանյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Հունվարի 28-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձնակույտի մեջ ու բախվել ծառին: Վթարի հետևանքով 1  հոգի տեղում մահացել էր,  3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս էին բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44  հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Անդրանիկ Հովհաննիսյանի  գլխավորությամբ:  

--00—ՄՀ