Կրակոց՝ Կոտայքի մարզում. կա վիրավոր. հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված պարկուճ․ shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

կո.

Երեկ՝ հունվարի 11-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և Ոստիկանության Կոտայքի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» ռեստորանային համալիրում կրակոց է հնչել և կա վիրավոր: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահե Մամիկոնյանը: 
 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ԼՀ