Մարտակերտում ձերբակալված անձանց պահման պայմանները պետք է բարելավվեն․ Արցախի ՄԻՊ-ն այց է կատարել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

մարտ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այց է կատարել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին և բաժնի պետի հետ քննարկել մի շարք հարցեր՝ այդ թվում անդրադառնալով խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի բացառման կարևորությանը:

Այցի շրջանակում Պաշտպանը զննել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ՁՊՎ-ն, որտեղ այցի պահին ձերբակալված անձինք չեն եղել։

Պաշտպանը ծանոթացել է ձերբակալված անձանց պահման պայմաններին և արձանագրել ՁՊՎ-ի պայմանների բարելավման և կահավորման խիստ անհրաժեշտությունը: 

Նշված և այլ խնդիրներին լուծում տալու նպատակով Պաշտպանը իրավասու մարմիններին ներայացնելու է առաջարկություններ:

--00—ԼՄ