ՀՀ և Արցախի քաղաքացիների դեմ Ադրբեջանի քրեական հետապնդումներն անօրինական են. դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Գոռ Աբրահամյան

Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների դեմ քրեական հետապնդումները, հետախուզումներն անօրինական են ու անհիմն: «Արմենպրես»-ի հետ զրույցում,  այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Այդ գործողություններն ունեն քաղաքական շարժառիթներ, նաև պատերազմի հիմքում ընկած ատելության, ազգային խտրականության, թշնամանքի դրսևորումներն են, որոնք առ այսօր շարունակվում են: Ինչ վերաբերում է նրան, թե դատախազությունն ինչ միջոցներ է ձեռնարկում, ասեմ, որ բոլոր այն դեպքերում, երբ մենք նման տեղեկություն ենք ստանում, մեր միջազգային գործակցության գործիքակազմի կիրառմամբ, համապատասխան խողովակներով քայլեր են իրականացվում, որպեսզի միջազգային հետախուզման հետ կապված իրենց նախաձեռնություններն այդ շրջանակներում որևէ ընթացք չստանա»,-ասաց Գոռ Աբրահամյանը:  

--00--ԱՀ