ԶՈւ զորամասերում անցկացվել են ֆիզիկական պատրաստության վարժանքներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

ՊՆ

Անձնակազմի մարտունակության բարձրացման և դիմացկունության ամրապնդման նպատակով ԶՈւ զորամասերում անցկացվել են ֆիզիկական պատրաստության վարժանքներ:

Զինծառայողները հանձնել են տարբեր վարժաձևերի ստուգարքներ, ցուցաբերել  ֆիզիկական բարձր պատրաստվածություն և հաջողությամբ կատարել ստուգարքային առաջադրանքները։

--00—ՄՀ