Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ, քվորում չէր ապահովվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

ժողով

Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ, քանի որ քվորում չապահովվեց․ ներկա էր 89 դատավոր:

Դատական համակարգի շուրջ իրականացվող ճնշումների և դատավորների նկատմամբ  հետապնդումների առթիվ 93 դատավոր ստորագրահավաք էին իրականացրել և դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին՝ միջնորդել հրատապ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել:

Օրակարգում քննարկման առարկա պետք է դառնար դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, ինչպես նաև՝ դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները։

--00--ՄՀ