Եվրոպայում գազի գինը նոր ռեկորդ է սահմանել՝ 1000 խորանարդի դիմաց՝ 2600 դոլար 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

հէց

Գազի գինը Եվրոպայում հասել է նոր ու պատմական բացարձակ ռեկորդի՝ բորսայում այն հասել է 1000 խորանարդի դիմաց 2600 դոլարի։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Լոնդոնի ICE բորսայում տեղի ունեցած գործարքներին։  

Նմանատիպ իրավիճակ ստեղծվել է այն բանից հետո, երբ մի շարք եվրոպական երկրներ հայտնել են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պատճառով ռուսական գազից հրաժարվելու մտադրության մասին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և եվրոպական շատ երկրներ, մի շարք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի Դաշնության համար փետրվարի 24-ից Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով։

--00—ԼՄ