Մանչեսթեր Սիթին Անգլիայի գավաթի մրցաշարի նոր ռեկորդ է գրանցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Haaland-4-750x375

Շաբաթ օրը՝ մարտի 16-ին, Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» 2-0 հաշվով հաղթեց «Նյուքասլին»։

Հաղթանակը թույլ տվեց «Քաղաքաբնակներին» սահմանել մրցաշարի նոր ռեկորդ՝ անընդմեջ կիսաեզրափակիչ դուրս գալու քանակով։

Պեպ Գվարդիոլայի սաները 6-րդ անգամ անընդմեջ կխաղան Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում։ Բացի այդ, «Մանչեսթեր Սիթին» իսպանացու գլխավորությամբ 8 մրցաշրջաններից 7-ում հասել է կիսաեզրափակիչ փուլ։

«Ման․Սիթին» հաղթել է Անգլիայի գավաթը 7 անգամ, այդ թվում երեքը՝ ակումբի համար նոր դարաշրջանում (1904, 1934, 1956, 1969, 2011, 2019, 2023)։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ