Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

հանդիպում

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց են ունեցել․ գրել է Ermenihaber.am-ը։

Այս մասին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել Тwitter-ում։  

Նշվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանական ու անվտանգային հարցերի վերաբերյալ։

--00--ՄՀ