Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր հնարավորություն է բացվել. Թուրքիայի ՊՆ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

գյ.

Թուրքիայի ՊՆ նախարար Յաշեր Գյուլերը ելույթ է ունեցել Թուրքիայի պառլամենտում և անդրադարձել հայ-ադրբեջանական հարաբերություններին։

Գյուլերը նշել է, որ այժմ Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական ​​խաղաղություն հաստատելու նոր հնարավորություն է բացվել․ «Հույս ունենք, որ Հայաստանը կգործի այս գիտակցությամբ։ Մենք կշարունակենք աջակցել Ադրբեջանին «Երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքով, ինչպես արել ենք մինչ այժմ»։ 

--00—ԼՀ