Մենք աջակցում ենք Հայաստանին Ադրբեջանի հետ արդար խաղաղության հասնելու հարցում. Կատրին Կոլոննա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

91d61412-dc9d-49cc-be49-3165f6939342.jpg

Մենք Հայաստանի կողքին ենք Ադրբեջանի հետ արդար խաղաղության հասնելու հարցում՝ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը: Այս մասին գորում է «Լուրերը»։

Կատրին Կոլոննայի խոսքով՝ Հայաստանին և Ադրբեջանին այդ հարցում որևէ այլ երկիր այնպիսի աջակցություն չի ցուցաբերում, ինչպես Ֆրանսիան, ինչի մասին վկայում են նախագահ Մակրոնի ջանքերը:

«Մենք աջակցում ենք Հայաստանին նաև տեղում՝ լարվածության նվազեցման հարցում: Ապրիլին ես անձամբ էի մեկնել Հարավային Կովկաս՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին օգնելու՝ հասնել խաղաղության համաձայնագրի»,- նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Կատրին Կոլոննան անդրադարձել է նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը՝ շեշտելով, որ Ֆրանսիան մեծապես աջակցել է առաքելության ստեղծմանը և այն այսօր նպաստում է իրավիճակի լիցքաթափմանը:

Հարցուպատասխանի ժամանակ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներից Իզաբել Սանտիագոն կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անհապաղ բանաձև ընդունել՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: «Ֆրանսիան պատմական և եղբայրական կապեր ունի Հայաստանի հետ, մեր պարտքն է՝ գործել»,- նշել է ֆրանսիացի պատգամավորը:

--00--ԶՀ