Կենդանաբանական այգու տնօրենի ժպ-ն լքո՞ւմ է պաշտոնը․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

․

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունք»-ին հասած շշուկների համաձայն` մարտի 28-ին Կենդանաբանական այգու տնօրենի Ժամանակավոր պաշտոնակատար Արեւիկ Մկրտչյանը կազատվի աշխատանքից` իր դիմումի համաձայն: Ի դեպ, կենդանաբանական այգու կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն` Ա. Մկրտչյանը հորդորել է որոշ աշխատակիցների, որոնց համարում է իր թիմակիցները, եւս ազատման դիմում գրել:

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է, ինչ Կենդանաբանական այգում առկա անլուծելի թվացող խնդիրներն իսկական գլխացավանք են դարձել Երեւանի քաղաքապետարանի համար, իսկ թե ո՞վ կփոխարինի Ա. Մկրտչյանին, եւ արդյոք այս անգամ ոլորտի մասնագետ կլինի նոր տնօրենը, պարզ կլինի առաջիկա օրերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ