ԱԱԾ-ն խուզարկում է ԱԻՆ-ը․ Hraparak.am

bb79989c41deba7c0655bd202d527c7a_m_v1.thumb_.jpg
Hraparak.am-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան՝ մոտ 4 ժամ առաջ, ԱԱԾ-ն մտել է ԱԻՆ։ Այս պահին խուզարկություն է իրականացնում նախարար Անդրանիկ Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանի աշխատասենյակում։

Կայքի տեղեկություններով՝ թիրախում նախարարն է, սակայն այս պահին դեռևս գործողություններ են կատարվում նրա խորհրդականի աշխատասենյակում, որը մեկ հարկ ներքև  է նախարարի աշխատասենյակից։ Hraparak.am-ը փորձել է կապ հաստատել ԱԻՆ խոսնակ Աննա Բաղդասարյանի հետ, սակայն նա չի պատասխանել զանգերին։ 

«Կապվեցինք ԱԻՆ շարքային աշխատակցի հետ, նա հաստատեց մեր լուրը եւ ասաց, որ ամբողջ նախարարությունը անհանգիստ վիճակում է,որևէ մեկին որևէ բացատրություն չեն տվել, բոլորը իրենց աշխատասենյակներում փակված են, սպասում են ԱԱԾ գործողությունների ավարտին։

Թե ինչ քրգործի շրաջանակում են խուզարկություն կատարում, չհաջողվեց պարզել, սակայն դեռ օրեր առաջ լուրեր էին տարածվում, որ վարչապետը պատրաստվում է որոշ նախարարների փոխել, այդ թվում՝ ԱԻ նախարարին»,-գրում է լրատվամիջոցը։

--00--ՀԶ