Սամարայում ստուգել են Երևանից Մոսկվա թռչող «ականապատ» ինքնաթիռը․ պարզվել է, որ ազդանշանը կեղծ է

5db2dce3d7954a4d31f14e814b021ecd_M.jpg

Ինքնաթիռը միջանկյալ վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում՝ ստուգման համար, սպառնալիք չի հայտնաբերվել, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

Ըստ «Շերեմետևո» առցանց ցուցատախտակի՝ ինքնաթիռը Սամարայից օդ բարձրանալուց հետո պետք է վայրէջք կատարի Մոսկվայում Մոսկվայի ժամանակով 14.44-ին։

Հիշեցնենք, որ անհայտ անձը զանգահարել է Ռուսաստանի համապատասխան մարմիններ ու հայտարարել, որ Երևանից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռի մեջ կա ռումբ։

--00—ՀԶ