Ֆրանսիացիները, ամերիկացիները հայտարարեցին՝ ԵԱՀԿ ՄԽ այլևս չկա․ Միրզոյանն ու Լավրովը հակադարձեցին իրար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

Մոսկվայում Միրզոյան-Լավրով հանդպումից հետո՝ կողմերի ասուլիսի ժամանակ, ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը։

«Այն, ինչ ասաց Արարատ Սամվելիչը՝ հղում անելով ադրբեջանցիներին, որոնք հայտարարել են՝ եռանախագահությունն այլևս գոյություն չունի (ես Ադրբեջանի կողմից չեմ լսել այդ արտահայտությունը), բայց այն, որ դա հայտարարել են ֆրանսիացիներն ու ամերիկացիները, որոնք եռանախագահության մաս են կազմում, ինձ համար դա փաստ է։

Ես չգիտեմ՝ ինչ փաստերի վրա հենվելով են նրանք նման հայտարարություն արել, բայց այն, որ նրանք, ևս մեկ անգամ ընդգծում եմ, զոհ են տվել իրենց ռուսաֆոբությամբ տարածաշրջանի ճակատագիրը և այն դերը, որը եռանախագահությունը կարող էր ունենալ տարածաշրջանի ճակատագրում, փաստ է։ Եվ առաջնահերթությունները նրանք հստակ են դրել»,-ասաց Լավրովը։