Մոսկվայում Լավրովն ու Բայրամովը վաղը կբանակցեն առանց Արարատ Միրզոյանի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Լավրով Բայրամով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ օրը Մոսկվայում կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
 
«Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Ս.Վ.Լավրովի և Դ.Ա.Բայրամովի միջև»,- հաստատել են ՌԴ ԱԳՆ-ից։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվել էր՝ Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: 

--00--ԱՀ