Լավրովն ու Բայրամովը քննարկել են Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հանդիպման արդյունքները

 ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 15,  24News  

Ղարաբաղ

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման արդյունքները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները քննարկել են հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպման արդյունքները»,- ասված է հաղորդագրությունում:

 --00—ՄՀ