Լավրովն ու Բայրամովը քննարկել են ԼՂ հարցով պայմանավորվածությունների կատարման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

Լավրով Բայրամով

Հունվարի 29-ին կայացել է ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև երկկողմ համագործակցության և արտաքին քաղաքական, այդ թվում՝ ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում, փոխգործակցության արդիական հարցեր:

--00--ԱԹ