Ընտանեկան հարցերի շուրջ վեճի ժամանակ 46-ամյա տղամարդը դանակահարել է 26-ամյա երիտասարդին․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

11

Ապրիլի 13-ին Շիրակի մարզում տեղի ունեցած դանակահարության փաստով ՀՀ ՔրՕրի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, գրում է Shamshyan.com-ը։

Այդ օրը՝ ժամը 00։05-ի սահմանում «Արթիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի բազմաթիվ ծակած, կտրած վերքեր» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քնինչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արթիկ քաղաքի բնակիչ 26-ամյա Հովհաննես Ալոյանն է։

Ոստիկանները Հ․ Ալոյանին մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկել Արթիկ քաղաքի բնակիչ 46-ամյա Ժան Մելքոնյանին։ Պարզվել է, որ ընտանեկան հարցերի հետ կապված վիճաբանության ընթացքում ապրիլի 12-ին ժամը 23։30-ի սահմաններում Արթիկ քաղաքի Կասյան փողոցի 5 հասցեի դիմաց Ժ․ Մելքոնյանը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Հ․ Ալոյանին։

Ժ․ Մելքոնյանը  ոստիկանության Արթիկի բաժնից ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Կայքի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։