6-ամյա աղջկա սիրտը կանգ առավ․ եղել է թունավորում շմոլ գազից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 26News
 

ն

Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց է տեղափոխվել 6-ամյա աղջնակ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը։ Հիվանդանոցի տնօրեն Հովհաննես Վարձելյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ  երեխային ընդունելու պահից ձեռնարկվել են ռեանիմացիոն գործողություններ:

«Հնարավոր ամեն ինչ արվել է: Բժիշկների բավական մեծ ջանքերի շնորհիվ երեխայի սիրտը սկսել է բաբախել: Ծայրահեղ ծանր վիճակում է եղել: Արհեստական շնչառության սարք է միացվել , պատրաստել էինք սանավիացիան, ու անում ենք հնարավորինս ամեն ինչ, սակայն 3-4 ժամ անց սրտի կանգ է գրանցվել: Կա նախնական վարկած, որ եղել է թունավորում շմոլ գազից: Երեխայի կյանքը փրկելու 1 տոկոս շանս կար, ցավոք՝ սիրտը կանգ առավ»,-տեղեկացրեց հիվանդանոցի տնօրենը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մայրը երեխային լողացնելիս վատ է զգացել, դուրս է եկել: Որոշ ժամանակ անց պապիկն է մտել լոգարան, տեսել է աղջնակի հետ ամեն ինչ նորմալ է, լողանում է: Այնուհետ հայրն է գնացել լոգարան ու հայտնաբերել երեխային՝ անգիտակից վիճակում, նշված է հաղորդագրության մեջ։  

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

--00--ՆՍ