Եթե ընդդիմության առաջնորդը Քոչարյանը դառնա, իմացեք` ես հավերժ կմնամ վարչապետ․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ю

«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանը նոր էր եկել իշխանության, որոշել էր պատժել բոլոր նախկիններին, մանավանդ՝ նրանց, ովքեր իրեն երբեւէ «ցավեցրել» են, առաջին հանձնարարականներից մեկը եղել է Մարտի 1-ի գործը վերաբացելը եւ Ռ․ Քոչարյանի ու Ս․ Սարգսյանի մեղավորությունն ապացուցելով` դատելը:

Գործի քննությունը վերսկսվել է, բայց որոշ ժամանակ անց նախաքննություն իրականացնող մարմնի ղեկավարը զեկուցել է վարչապետին, որ Քոչարյանի եւ Սարգսյանի մեղքը հաստատող ապացույցներ ձեռք բերել գրեթե անհնարին է, եւ եթե գործը քննեն ու հասցնեն դատարան, ապա այն դատարանում է փլվելու, այսինքն` արդյունքում ստացվելու է, որ «մաքրելու ենք Քոչարյանին» եւ հերոսացնենք` դարձնելով ընդդիմության առաջնորդը:

Փաշինյանը պատասխանել է` քննեք, տարեք դատարան, իսկ եթե ստացվի, որ Քոչարյանին «մաքրենք ու հերոսացնենք»` դարձնելով ընդդիմության լիդեր, ապա դա ամենալավ նվերը կլինի ինձ, եթե ընդդիմության առաջնորդը Քոչարյանը դառնա, իմացեք` ես հավերժ կմնամ վարչապետի պաշտոնում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ