Վաղը՝ ժամը 16։30-ին, հանդիպում ենք Ազատության հրապարակում՝ Թումանյանի արձանի մոտ․ Գեղամ Նազարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

default.jpg

44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին, որոնք մի քանի օր է՝ Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա են անում, կմիանան նաեւ արցախցի հերոսների հարազատները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի որդին նույնպես զոհվել է 44–օրյա պատերազմում։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հերոսների ծնողներ, հարազատներ։ Մեզ միանում են արցախցի հերոսների հարազատներ, ծնողներ։

Վաղը՝ ապրիլի 30–ին, ժամը 16։ 30 հանդիպում ենք Ազատության հրապարակում՝ Թումանյանի արձանի մոտ, ապա երթով շարժվում Կառավարություն, ապա գլխավոր դատախազություն, իսկ հետո միասնաբար վերադառնում Ազատության հրապարակ։

Լինենք միասնական։

Խնդրում եմ տարածել այս հայտարարությունը»։

 --00--ՀԶ