Ռիտա Սարգսյանի հետ վերջին նամակագրությունը պահել եմ/ Վազգենը կարգին տղա էր/ Անձնականում 1 սխալ ունեմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

Տիրոջ նման պետք է գնալ Արցախ, ոչ թե հյուրի կարգավիճակով։ «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում նման կարծիք է հայտնել ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ապա բացել չակերտները, թե ինչու է 2019-ին Արցախում ձեռք բերած տանը միայն 1 օր մնացել։

Շուշան Պետրոսյանը պատմել է նաև ՀՀ առաջին տիկին, լուսահոգի Ռիտա Սարգսյանի հետ վերջին նամակագրության մասին, խոստովանել՝ ինչու 2018-ին, երբ բոլորը հեռանում էին Սերժ Սարգսյանից ու նրա թիմից, մնաց ՀՀ 3-րդ նախագահի կողքին, խոսել է այն ասեկոսեներից, թե 90-ականներին Սպարապետ Վազգեն Սարգսյանն ու իր մայրը՝ օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանն են իրեն առաջ տարել։ 

ՀՀ վաստակավոր գործիչը նաև նշել է, որ շատ ծանր է տարել կորոնավիրուսը, հիշել է՝ երբ է վերջին անգամ նկարել ու կտավ վաճառել, խոսել թվաբանների կողմից Հայաստանի համար կանխորոշված ապագայի մասին՝ վստահեցնելով, որ Շուշին ու Հադրութը վերադառնալու են։

Հաղորդումը կարող եք դիտել՝ ըստ հետևյալ ենթավերնագրերի․

00։00 Անոնս,
01։50 Պատերազմը բոլոր երգերս հանեց ջրի երես,
06։40 Երբեք չեմ եղել Արաքսի, Սամվելի աղջիկը․ ես ես եմ, 
08։58 Շատ եմ նկար վաճառել․ սակարկել չգիտեմ,
12։11 Ես եմ իմ ճակատագրի տերը․ որոշումս 91-ին եմ արել,
14։30 Քովիդը ծանր տարա, հասկացա, որ մեռնելու չկա,
15։49 «Վազգենի վեները կերալ եք»․ Վազգենը կարգին տղա էր,
19։10 Եթե վախենում եք գնալ Արցախ, ձեզ կուղեկցեմ,
21։21․ Արցախում տուն ունեմ․ հյուրանոցում եմ մնում,
24։54 Առաջին սերս դեմ չէր, որ մտնեմ քաղաքականություն,
26։44 Ասում էին՝ երգել չգիտեմ, մայրս, Վազգեն Սարգսյանն են առաջ տանում,
29։06 Երբեք չեմ քծնել Սերժ Սարգսյանին,
31։20 Ռիտա Սարգսյանի հետ վերջին նամակագրությունը պահել եմ,
33։30 Փաշինյանի ձեռքերը արյան մեջ են,
34։48 Շուշիի երգում մի տող կար, ասացի՝ երգելու եմ այս երգը,
37։29 Չեմ հիշում ինձ անիծող կանանց ու հայհոյող տղամարդկանց,
39։53 Քաղաքականության մեջ սխալ չունեմ, անձնականում ունեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։