Հիմնանորոգվում է «Հանրապետություն մետրո»-ի քարե շինությունն ու բարեկարգվում տարածքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

1

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հիմնանորոգվում է «Հանրապետություն մետրո»-ի քարե շինությունն ու բարեկարգվում տարածքը:

Առաջին փուլով տարածքն ամբողջությամբ մաքրվել է: Հղկվել ու որոշ հատվածներում փոխարինվել են սալիկները: Երկրորդ փուլով եզրաքարերի փոխարինումն է ու կանաչ գոտու վերականգնումը: Աշխատանքները պարբերաբար համաձայնեցվում են ճարտարապետի հետ:

--00—ԼՄ

Տեսանյութեր