Դեբետ գետից դուրս բերված 2-ամյա Արևը տեղափոխվել է ՀՕՖ խնամքի կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 3, 24News

68b3ea7a-e4bd-4d22-979e-de40b53a004b.jpg

Դեբետ գետից դուրս բերված Արևը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Երեխան տեղափոխվեց ՀՕՖ խնամքի կենտրոն: Մեկ ամսից ավելի է մեր բժիշկները ոչ միայն բուժեցին նրան, այլև տվեցին ծնողական խնամք և ջերմություն:

Շնորհակալություն ողջ անձնակազմին»,-գրել է Դերձյանը:

--00--ՀԶ