Երևանում 2-ամյա երեխան 4-րդ հարկի պատուհանից ցած է ընկել․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

erexa

Երեկ՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 14:30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈՒՎ, պնևմոթորաքս, ազդրոսկրի կոտրվածք և ցայլքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Մնոյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 2-ամյա Լեո Ո.-ն է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ