«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 2-ամյա աղջնակ է հանկարծամահ եղել. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Հիվանդանոց-900x400-1.jpg

Հունվարի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ժամը 19։10-ի սահմանում հանկարծամահ է եղել երեխա, գրում է SHAMSHYAN.com-ը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է ընդունվել «սրտի կանգ» ախտորոշմամբ։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 2-ամյա Էվա Պ.-ն է։ 

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

--00—ԼՄ