Ստեփանակերտում մեքենայից գողության դեպքը բացահայտվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

․

ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 10-ին հաղորդում էր ստացվել, որ Ա.Մանուկյան փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող Տուն-ինտերնատի բակում կայանված Ի. Ա.-իի կողմից շահագործվող «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայի սրահից անհայտ անձի կողմից գողություն է կատարվել։

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ հունիսի 9-ին ժամը 17:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 31-ամյա բնակիչ Վ.Հ.-ն, նշված հասցեում կայանված ավտոմեքենայի սրահից գաղտնի հափշտակել է նույն ավտոմեքենայի ներքին այրման շարժիչի գլխի մասը և տարբեր տեսակի բանալիներ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը։

--00--ԱՀ