Ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտի շերտը Արցախի Չափար գյուղում հասել է 2 սմ-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 13, 24News

96c42b3e-e52f-4664-9ca6-0926a4ba9ec8.jpg

Ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտի շերտը Չափար գյուղում հասել է 2 սմ-ի, Վաղուհասում, Հաթերքում և Գետավանում՝ 1սմ-ի, Դրմբոն և Չլդրան համայնքերում ուժեղ քամու հետևանքով վնասվել են էլեկտրալարերը: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻ ծառայությունից։

Ավերածություններ են առաջացել նաև Ասկերան քաղաքում, Խնածախ, Նախիջևանիկ, Նորագյուղ, Իվանյան, Լուսաձոր, Խնապատ, բնակավայրերում:

--00—ՀԶ