Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 16, 24News

,

Հունիսի 17-ին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության, Ղրղզական Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարներ Նիկոլայ Պատրուշևը, Մարատ Իմանկուլովն ու Նասրուլլո Ռախմատժոնը:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործընկերներին դիմավորել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

--00--ԱՀ