Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են պլանավորում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News

5

Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի էջից տեղեկանում ենք, որ հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ռազմական բլոկների ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Հանդիպումը կայացել է Թուրքիայի զինված ուժերի առաջին բանակային կորպուսի հրամանատարության շտաբկայանում:

Նշվում է, որ հիշյալ հանդիպումը հոկտեմբերի 17-ից 28-ը նախատեսված համատեղ զորավարժությունների կազմակերպման առաջին պլանային հանդիպումն էր: 

Համատեղ այդ զորավարժություններն անցկացվելու են «Հավերժություն-2022» խորագրի ներքո։ 

--00—ԻԴ

Տեսանյութեր