ՄԱԿ-ը դրական է անվանել Ստամբուլում հացահատիկի խնդրի շուրջ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 13, 24News

1088199.jpg

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հակը դրական է համարել Ստամբուլում ուկրաինական և ռուսական հացահատիկի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից պարարտանյութերի արտահանման շուրջ բանակցությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ստամբուլի բանակցությունների հետ կապված ելույթ կունենա մամուլի համար։



--00--ԶՀ