Արմավիր Volkswagen Golf-ում հրդեհ է բռնկվել, այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 22, 24News

․

Այսօր՝ ժամը 17։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Ջանֆիդա ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում, հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները պայքարել են Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի դեմ, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը։

--00--ԱՀ